Այլ հոդվածներ
ԱՄՆ-ի տարածքում Էբոլայով վարակված երկրորդ դեպքից հետո երկրի նախագահ Բարաք Օբաման կոչ է արել մանրակրկիտ ուսումնասիրել տեղի ունեցածը և մաքսիմալ ուշադիր ստուգել երկիր մուտք գործող ուղևորներին, հատկապես` Արևմտյան Աֆրիկայից եկածներին: Նյու Յորքի 5 օդանավակայաններից առաջինը Ջ. Քենեդիի անվան օդանավակայանն է սկսել մասշտաբային ստուգումները 2014 թվականի հոկտեմբերի 12-ին: Հատկապես ուշադրություն են դարձրել այն ուղևորների վրա, ովքեր ԱՄՆ են եկել առավել վտանգավոր վիրուսային երկրներից՝ Գվինեայից, Սիեռա Լիոնեից և Լիբերիայից: Հիշեցնենք, որ ԱՄՆ տարածքում առաջին վարակակիրը գրանցվել է հոկտեմբերի 1-ին. Լիբերիայից տղամարդը եկել է Տեխաս տարանցիկ երկրով՝ Բրյուսելով:
You might also like