Նյու Յորքի հյուրանոցները պաշտոնապես բացել են ամառային ձեղնահարկների սեզոնը, որոնք աշխատում են հենց հյուրանոցների տանիքներին: Լավագույններից մեկը գտնվում է Peninsula New York հյուրանոցում: Հյուրերը այստեղ կարող են ըմպել կոկտեյլներ, ճաշել և ընդունել արևային լոգանք: Եվսս մեկը բացվել է Crosby Street հյուրանոցի տանիքին: Այստեղ մատուցում են շատ համեղ (թեև թանկ) կոկտեյլներ, իսկ հյուրերը հիանում են Սոհո շրջանի տեսարաններով:
Hudson հյուրանոցի բաց ձեղնահարկում պարբերաբար հանդես են գալիս դիջեյներ: Ինչ վերաբերվում է Mondrian Soho հյուրանոցին, ապա նրա տանիքին երկար տարիներ շարունակ անցկացվում է փակ, մասնավոր միջոցառումներ, սակայն 2012 թվականից սկսած այն բաց կլինի բոլոր ցանկացողների համար. հայտնում է HotelChatter-ը: James հյուրանոցի Jimmy ձեղնահարկը առաջարկում է լողալ քաղաքային ամենագրավիչ լողավազաններից մեկում: Իրենց տանիքներն են բացել նաև Indigo Chelsea և Hilton Fashion 26 հյուրանոցները. այստեղ կարող է գալ յուրաքանչյուրը: