Նյու Յորքի իշխանությունները ծրագրում են արգելել քաղցր, գազավորված ըմպելիքների վաճառքը մեծ բաժակներով: Այդպիսով, քաղաքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը ցանկանում է պայքարել նյույորքցիների գիրության դեմ: Ինչպես հաղորդում է medportal.ru со-ն` հղում կատարելով The New York Post թերթին` այդ հեղուկները, որոնք պարունակում են շաքար, ունեն 16 հեղուկ ունցիա, (0.473 լիտր): Արգելլքը կտարածվի հյութերի վաճառքի վրա, որոնք վաճառվում են ռեստորաններում, կինոթատրոններում, ստադիոնում և փողոցում: Կսահմանափակվի ինչպես բաժակների չափսը, այնպես էլ` շշերինը: Նոր կանոնները ուժի մեջ կմտնեն արդեն 2013 թվականի մարտից: Իսկ օրենքի խախտման համար նախատեսվում է 200 դոլար վաճառողների համար:
Քաղաքային իշխանությունները նախկինում ևս որոշակի քայլեր ձեռնարկել են քաղաքացիների գիրության դեմ: Մասնավորապես 2006 թվականին արագ սննդի ռեստորաններում պարտադրվել է նշել յուրաքանչյուր ուտեստի պարունակած կալորիաները:
Վիճակագրության համաձայն` ավելորդ քաշ ունեն Նյու Յորքի մեծահասակ բնակիչների կեսից ավելին և դպրոցականների գրեթե կեսը: Նյու Յորքի ըմբելիքների վաճառողների ասոցիացիան քննադատել է քաղաքապետի այս առաջարկը: Նրանց կարծիքով` այս քայլը չի կարող նպաստել քաղաքացիների ֆիզիկական վիճակի բարելավմանը: ԱՄՆ-ի ֆասթ ֆուդի շատ կետերում գործում է «Ավելացման կանոնը», այսինքն, վճարելով մեկ անգամ` հաճախորդները կարող են կրկին մոտենալ և ավելացնել ըմպելիքը: