Նյու Ջերսիում բացվել է աշխարհի ամենաէքստրեմալ բլրակը

Նոր Zumangaro բլրակը, որը գտնվում է  Six Flags Great Adventure թեմատիկ այգում, թույլ նյարդեր ունեցողների համար չէ: Խիզախներին, ովքեր կհամարձակվեն բարձրանալ բլրակները, սպասվում է ազատ վայրէջք 125 մետր բարձրությունից:

Zumangaro

Առաջին փորձնական ազատ վայրէջքը Բիգ Բենից էլ ավելի բարձրությունից  իրականացրել են  ԱՄՆ-ի անկախության օրը այգու այցելուները: Թռիչքը տևել է 10 վայրկյանից էլ պակաս՝  դառնալով աշխարհում ամենաարագը: ZumangaroԱտրակցիոնը կառուցված է երեք աշտարակներից, որոնցից յուրաքանչյուրից   միաժամանակ իջնում է ութ մարդ, որը հավասար է երկու Ազատության արձանի բարձրությանը: Վայրէջքը հնարավոր է իրականացնել տարբեր արագություններով:

Zumangaro

Դրանց ժամանակը կարող է տևել 10-ից 30 վայրկյան: Zumangaro ատրակցիոնի բարձունքի վրա կարճ դադարների ժամանակ հնարավոր է տեսնել Ֆիլադելֆիայից 80 կմ հարավ գտնվող տեսարժան վայրերը, այն բանից առաջ, երբ կրկին մեծ արագությամբ կիջնեք ներքև: 

You might also like