Նեապոլում բռնել են երիտասարդ մարդկանց, որոնք հաճույքի համար օդային ատրճանակից կրակ են բացել զբոսաշրջիկների ուղղությամբ:
Երիտասարդները տեղավորվել էին «Դանթե» մետրոյի կայարանի ելքի մոտ և ուշադիր ընտրել են իրենց զոհերին: Հետո նրանք կրակել են նրանց վրա օդային ատրճանակից: Որոնումների արդյունքում ոստիկանները նրանց մոտից հայտնաբերել են 21 օդային ատրճանակ:
Ինչպես պարզվեց , Նեապոլի հենց կենտրոնում եղել է 2 զենքի պահեստ, որտեղից էլ երիտասարդները գնել են BB 302 Powerwin մոդելի ատրճանակները: Ոստիկանները պարզել են, որ զենքը ավելի հզոր է քան օրենքով թույլատրելին: Պահեստների տերերը գտնվում են իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում:
Այս պատմության պատճառով, ինչպես գրում է Corriere della Sera-ն, Նեապոլի քաղաքային և ճանապարհային ոստիկանությունը ուժեղացրել է իր հսկողությունը և ավելացրել է հսկիչների քանակը քաղաքում: