Նեապոլում պիցցան վաճառում են ապառիկով

Իտալիայի ամենահեղինակավոր քաղաքներից մեկում՝ Նեապոլում, վերսկսվել է պիցցայի ապառիկ վաճառքի հին ավանդույթը. ուտեստը կարելի է ուտել այսօր, իսկ դրա համար վճարել՝ շաբաթվա ընթացքում: Այդ ավանդույթի արձագանքները կարելի է տեսնել Սոֆի Լորենի գլխավոր դերակատարմամբ  «Նեապոլի ոսկին» ֆիլմում:

Pizza

Այժմ ապառիկով պիցցան հասանելի է Via Tribunali փողոցի  Sorbillo  պիցցերիայում:  Ռեստորանատերերը նման որոշում են կայացրել, որպեսզի տնտեսական ճգնաժամի պայմաններում օգնեն նրանց, ովքեր հայտնվել են ծանր ֆինանսական իրավիճակում: «Դա առիթ չէ հրաժարվելու ավանդական իտալական ուտեստից»,-որոշել են նրանք:

Pizza

Ավանդույթի վերականգնման մեկնարկ է հանդիսացել պիցցերիաներից մեկի վերջերս տեղի ունեցած  կողոպուտը. հայտնում է Nationalcorner.it-ը: Գողը, մուտք գործելով հաստատություն, այնտեղից գումար չի տարել, այլ մի քանի տուփ պիցցա՝ թողնելով հետևյալ գրությունը. «Սա իմ երեխաների համար է»:

You might also like