Մոսկվայում սելֆիի համար նախատեսված տեղերը կնշեն ստիքերով

Մայրաքաղաքի բոլոր կայարաններում կբաժանեն զբոսաշրջային  քարտեզներ և ուղեցույցներ, որոնք կօգնեն օտարերկրացիներին կողմնորոշվել քաղաքում։ 

Ֆուտբոլի աշխարհի առաջնության նախաշեմին, որը Ռուսասատան կտանի տասնյակ հազարավոր զբոսաշրջիկների, Մոսկվայում կհայտնվեն հատուկ ինքնակպչուն պատկերներ, որոնք կնշեն գեղեցիկ լուսանկար ստանալու համար լավագույն վայրերը։ Տեսախցիկով, սմայլիկով և «Թույլատրվում է  լուսանկարել» գրությամբ կանաչ ստիքերները կօգնեն զբոսաշրջիկներին ընտրել իդեալական ռակուրսներ Մոսկվայում իրենց առաջին լուսանկարների համար։

Սելֆի

Ինչպես հայտնում է «Ռուսական թերթը»՝  տասը սանտիմետր տրամագծով հարյուրավոր պատկերներ տեղ կգտնեն Ռուսաստանի մայրաքաղաքի ինը կայարաններում, ՄԿՕ-ի բոլոր կայաններում,  երկաթգծի  48 հարթակներում և այլուր։

You might also like