Մոսկվա է ժամանել «Վան Գոգ․ Վերականգնված կտավներ» ցուցահանդեսը։ Այն սկսել է իր աշխատանքները ArtPlay դիզայներական կենտրոնում։ Ասվում է, որ նկարչի կտավները կցուցադրվեն մեծ չափսերով էկրաններին, որոնք տեղադրված են ցուցասրահի տարբեր հատվածներում՝ սյունների վրա, հատակին, առաստաղին և պատերին։
Դրա հետ մեկտեղ կցուցադրվի ոչ միայն Վան Գոգի նկարները, այլև այլ օբյեկտներ` կապված հենց նկարչի կյանքի և գործունեության հետ։ «Վան Գոգ․ Վերականգնված կտավներ» ցուցահանդեսում ընդհանուր առմամբ օգտագործվելու է մոտավորապես երեք հազար պատկերներ։ Ցուցահանդեսում կներկայացվեն այն նկարները, որոնք նկարիչը նկարել է 1880-ականներից մինչև 1890-ական թվականներին, այդ թվում` Արլեում ապրած ժամանակ։
Ավելի վաղ «Վան Գոգ․ Վերականգնված կտավներ» ցուցահանդեսը արդեն ցուցադրվել է Բուդապեշտում, Թել-Ավիվում, Սինգապուրում և այլ քաղաքներում։ Այցելությունների քանակը գերազանցել է մեկ միլիոնը։ Մոսկվայում այն կանցկացվի մինչև 2014 թվականի մարտի 26-ը։