Մոսկվայում բացվել է Սերգեյ Փարաջանովի կոլաժների ցուցահանդեսը

Մոսկովյան ցուցահանդեսային «Նոր մանեժ» սրահում բացվել է «Սերգեյ Փարաջանով: Տուն, որտեղ ես ապրում եմ» ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացված են կոլաժներ, որոնք ռեժիսորը պատրաստել է լուսանկարներից, նկարներից և տոնածառի փայլազարդից: Վարպետն՝ ինքը, դրանք անվանել է «խտացված ֆիլմեր»: Մոսկվայի ցուցահանդեսի համար ընտրվել է  70 աշխատանք Երևանի  թանգարանի հավաքածուից, մասնավորապես՝ 1970-80-ական թվականների, երբ Փարաջանովը, հնարավորություն չունենալով նկարել ֆիլմեր, ստեղծագործում էր բառացիորեն ձեռքի տակ ընկած ամեն իրով:

Բացի կոլաժներից, ցուցահանդեսին ներկայացված են նաև «Ռոմուլ և Ռեմ աքսեսուարների հետ» հավաքածուն՝ երկու տիկնիկների գլուխներով՝ տեղադրված կշեռքի ափսեներին, «Աստվածածինը»՝ պատրաստված  սպասքի բեկորներից, մարգարտյա հատիկներից և ծղոտի ճյուղերից, ինչպես նաև՝ 1985 թվականի  «Ինքնանկարը»՝ ուդմուրտական զգեստով, մարդու հասակով տիկնիկ՝ երկնագույն թռչուն-խրթվիլակը գլխին: Ցուցահանդեսին նաև կարելի է տեսնել կոլաժի տեսքով նկարների մանրապատկերներ, կենցաղային պարագաներ և արխիվային լուսանկարներ: Ցուցահանդեսը կտևի մինչև նոյեմբերի 11-ը. հայտնում է  РИА “Новости”-ն:

You might also like