Դուբայի զարգացման ընկերությունը կսկսի 540 մետր բարձրությամբ երկնաքերի շինարարությունը, որը կդառնա ամենաբարձրը աֆրիկյան մայրցամաքում, Մարոկկոյում այս տարվա հունիսին. հայտնում է Arabian Business. ինտերնետ պորտալը:
Ներկայումս Աֆրիկայի ամենաբարձր շենքը գտնվում է ՀԱՀ-ում՝ 223-մետրանոց Carlton Centre-ը Յոհանեսբուրգում: Al Noor Tower (արաբերենից թարգմանած՝ Լույսի աշտարակ) նոր երկնաքերը Մարոկկոյի խոշորագույն Կասաբլանկա քաղաքում երկու անգամ ավելի բարձր կլինի Յոհանեսբուրգի աշտարակից: Նոր կառույցի մակերեսը կկազմի 335 հազար քառակուսի մետր: Այնտեղ կգտնվեն 200 հյուրանոցային համար, սպա և բիզնես կենտրոն:
Նախագծի հեղինակը Սաուդյան Արաբիայից գործարար շեյխ Թարեք բեն Լադենին պատկանող ընկերությունն է: Երկնաքերի շինարարության մոտավոր արժեքը շուրջ մեկ միլիարդ դոլար է. գրում է Mignews-ը: Ըստ նախագծի պաշտոնական կայքի՝ երկնաքերի 114 հարկերը համապատասխանում են Ղուրանի սուրաների (գլուխ) թվին, իսկ նրա բարձրությւոնը հիշեցնում է 54 երկրների մասին, որոնք գտնվում են աֆրիկյան մայրցամաքում: