Մոնակոյում բացվել է Սուրբ Ծննդյան գյուղ, որը կազմված է տոնական վրաններով և տնակներով: Գյուղը, որը գտնվում է Էրքյուլ նավահանգստում, բաժանված է զվարճանքների, ուտեստների(առանձնացված են կծու և քաղցր ուտելիքները), տոնական զարդարանքների, խաղալիքների և բազմազան հուշանվերների գոտիների:
Գյուղը գտնվում է իսկական ավանդական անգլիական ոճում` թեյ ժամը հինգին և ձուկ ու չիպս ուրբաթ օրերին, հայտնում է Մոնակոյի զբոսաշրջության բյուրոն: Նավահանգստում կրկին հայտնվել է Սատանայի Անիվ կարուսելը. այս տարի այն տեղադրվել է նավահանգստի հարավային մասում: Գյուղի հյուսիսային մուտքի մոտ կլինի XIX դարի դասական կարուսելը: Ւսկ ափամերձ տարածքում մեծ սահադաշտը: Սուրբ Ծննդյան գյուղը կգործի մինչև 2012 թվականի հունվարի 8-ը: