Մինեսոտայում շուն-քաղաքապետը չի վերընտրվել հինգերորդ անգամ

Չորս տարվա ընթացքում Դյուկը կատարել է  քաղաքապետի արարողակարգային պարտականությունները, ինչը ներառում է մասնակցությունը քաղաքային շքերթներում, այլ քաղաքներում ներկայացուցչական գործառույթը  և բիլբորդներում պատկերվելը։

Դյուկ անունով շունը անցնում է թոշակի Կորմորանտ քաղաքի քաղաքապետի պաշտոնից բարձր տարիքի պատճառով․ 13 տարեկանում նրան դժվար է կատարել իր պարտականությունները ․ հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով  UPI-ն։

Դյուկ շուն-քաղաքապետ

Շունը քաղաքապետ է ընտրվել չորս տարի առաջ քվեարկության արդյունքում, որտեղ քաղաքի յուրաքանչյուր բնակիչ, որոնց թիվը Կորմորանտում շուրջ հազար է, կարող էր առաջարկել իր թեկնածուին՝ գրելով նրա անունը քվեաթերթիկում։ Դրանից հետո նա վերընտրվել է ևս երեք անգամ։

You might also like