Միլանում բացվել է Եվրոպայի ամենամեծ բուդդայական կենտրոնը

Ըստ վիճակագրության՝ Իտալիայում ապրում է ճապոնական «Սոկա Գակայ» կրոնական  շարժման ավելի քան 72  հազար հետևորդ: Այն աշխարհիկ բուդդիստների համայնք է, որի նպատակն է բացահայտել յուրաքանչյուր մարդու մեջ առօրյա կյանքում  արժեքներ ստեղծելու կարողությունը:

“KAIKAN” CULTURAL CENTERՆոր կենտրոնը, որը կառուցվել է նվիրատվություններից ստացված գումարով, իրենից ներկայացնում է մի քանի կառույցներից բաղկացած համալիր, իսկ ապակե պատով կենտրոնական կառույցը պատված է  ոսկու թերթով և շրջապատված ջրով:

“KAIKAN” CULTURAL CENTER Շինարարության վրա ծախսված ընդհանուր գումարը գերազանցում է 10  միլիոն եվրոն: Համալիրը կոչվում է «Կայկան», ինչը նշանակում է «աշխարհի ամրոց», և արդեն բաց է հավատացյալ այցելուների առջև:

“KAIKAN” CULTURAL CENTER

You might also like