Lavazza ընկերությունը, որը ընտանեկան բիզնեսից վերածվել է միլիարդավոր եկամտով կորպորացիայի, բացել է աշխարհում առաջին սրճային բուտիկը Միլանում։ 200 քառակուսի մետր մակերեսով խանութը գտնվում քաղաքի հենց կենտրոնում՝ Սան Ֆեդելե հրապարակում (Piazza San Fedele, 2)՝ Լա Սկալա հայտնի թատրոնից ոչ շատ հեռու։
Lavazza բուտիկում վաճառվում են հայտնի ապրանքանիշի տարբեր տեսակի սուրճեր․ հայտնում է Reuters-ը։ Այստեղ կարելի է մեկ գավաթ համեղ սուրճ վայելել և սնվել։
Միլանում առաջատար խանութից բացի ընկերությունը մտադիր է բացել Lavazza ապրանքանիշի 15 սրճային բուտիկко ամբողջ աշխարհով, որպեսզի սիրելի սուրճը կարողանան գնել նաև Փարիզի, Լոնդոնի, Մոսկվայի, Բեռլինի և այլ խոշոր քաղաքների բնակիչները։