Մայամիում կանցկացվի արվեստների փառատոն

Փետրվարի 15-ից  17-ը Մայամիի արվարձանում կանցկացվի Coconut Grove Arts փառատոնը՝ նվիրված բազմազան համաշխարհային արվեստներին: Այն ընդգրկված է ԱՄՆ-ի արտ փառատոնների լավագույն հնգյակում և ամեն տարի հյուրընկալում է մետավորապես 150000 զբոսաշրջիկ:

Coconut Grove Arts

Հատուկ փառատոնի համար անկախ ժյուրին ընտրել է 360 վարպետներ ողջ աշխարհից, ովքեր կներկայացնեն իրենց աշխատանքները ամենատարբեր ժանրերում. գեղանկարչություն, լուսանկարչություն, վիդեոարտ, քանդակագործություն և ձեռագործություն: Բազմակիլոմետրանոց ցուցադրությունը կանցնի գեղատեսիլ Մայամի քաղաքի Coconut Grove փողոցներով: Փառատոնի այցելուները նաև կարող են ծանոթանալ տաղանդավոր երաժիշտների աշխատանքների հետ, ովքեր ելույթ կունենան Peacock այգում այդ երեք օրերի ընթացքում:

Coconut Grove Arts

Իսկ առանձին տաղավարում կանցկացվեն ավագ-խոհարարների կողմից տրվող խոհարարության  վարպետության դասեր և տեղի գինիների համտեսում: Զբոսաշրջիկները կարող են ոչ բարձր գներով սնվել  Global Food Village-ում՝ բաց երկնքի տակ գտնվող փառատոնային տոնավաճառում, որտեղ կմատուցեն համեղ արագ սնունդ, որը հատուկ կլինի տարբեր երկրների համար:  Փառատոնը բաց կլինի առավոտյան ժամը 10:00-ից մինչև 18:00-ն, մուտքի տոմսը մեկ անձի համար կարժենա 15 ԱՄՆ դոլար:

You might also like