Մեքսիկական Գվադալախարա քաղաքի կենդանաբանական այգում կարելի է հանդիպել անսովոր տեսարանի. այնտեղ հայտնվել է ստորջրյա Սանտա Կլաուս: Ստորջրյա ամանորյա հրաշագործը արտաքինից ոչ մի բանով չի տարբերվում «ցամաքայինից». նա նույնպես ունի կարմիր վերարկու և սպիտակ մորուք:
Միայն թե նրան ուղեկցում են ձկները և խեցեմորթները: Ակվարիումում նա լուսանկարվում է բոլորի հետ և ուրախություն պարգևում հատկապես փոքրիկ այցելուներին. հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: