Մեքսիկական Յուկատան նահանգում կբացվի քանդակների առաջին ազգային թանգարանը: Թանգարանում ներկայացված կլինի ազգային և օտարերկրացի վարպետների 18 աշխատանքներ. այժմ քանդակագործները ավարտում են իրենց ստեղծագործությունները:
Քանդակագործները իրենց աշխատանքները ներկայացնում են ժամանակակից ազատ թեմայով, թե ինչպես պետք է տեղի բնական նյութերը օգտագործվեն քանդակագործության բնագավառում: Վարպետների ստեղծագործությունները պաշտոնապես կնվիրվեն պետությանը օգոստոսի 17-ին. հայտնում է Buenolatina.ru-ն: Իսկ այգին կբացվի Մայաների մշակութային փառատոնին ընդառաջ՝ այս տարվա աշնանը: Մեքսիկայում փառատոնը կանցկացվի երկրորդ անգամ: Փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 16-ից 22-ը թեմատիկ միջոցառում կանցկացվի նաև նահանգի վարչական կենտրոնում՝ Մերիդեում, և մի շարք այլ տարածաշրջաններում: