Մերիդա մեքսիկական նահանգում հայտնաբերել են հին խոհանոցի բեկորներ, որտեղ պատրաստվել է ուտելիք մայաների կայսրության ղեկավարների համար: Ինչպես հայտնել են Մարդաբանության և պատմության ազգային ինստիտուտի ներկայացուցիչները` նախկինում այդ տեսակ արդյունքների չեն հասել:
Պեղումների ընթացքում հայտնաբերվել են երկու քարե վառարանների բեկորներ, որոնք ստեղծվել են մայաների կողմից մեր թվարկությունից 750-950 տարի առաջ: Դրանք նախատեսված են եղել խոշոր կենդանիների միսը պատրաստելու համար: Հնագետները եզրակացրել են, որ խոհանոցը զբաղեցրել է 40 մետր լայնությամբ և 14 մետր երկարությամբ տարածք:
Այստեղ Կաբա հնագիտական կենտրոնում` Յուկատան թերակղզու հարավարևելքում, գտնվել են մոտավորապես 60 հազար կերամիկական բեկորներ: