Հարավային կիսագնդի ամենաբարձրահարկ շենքը կկառուցվի Մելբուռնում: Համաձայն նախագծի՝ 108-հարկանի երկնաքերի բարձրությունը կկազի 388 մետր: Այդ մասին հայտնում են ԶԼՄ-ները:
Այդ շենքում կտեղակայվի 600 բնակելի բնակարաններ, ռեստորաններ և Ավստրալիայի ամենաբաձրահարկ հյուրանոցը: Շենքը կլինի աշխարհի 19-րդ բարձրահարկ շենքը: Շինարարության սկիզբը նախատեսվում է սկսել արդեն այս տարի: Առայժմ Հարավային կիսագնդի ամենաբարձր կառույց է համարվում Q1 Tower աշտարակը, որը գտնվում է Ավստրալիայի Գոլդ-Կոստա քաղաքում, որի բարձրությունը կազմում է 323 մետր: