Մայիսի 9-ին Թել Ավիվում պաշտոնապես բացվեց լողափնյա սեզոնը, որը նշվեց հատուկ երեկույթով։ Քաղաքային լողափերն ունեն փրկարարական ծառայություն, շեզլոնգներ և հովանոցներ, սանհանգույցներ, ինչպես նաև՝ մարզասարքեր և Wi-Fi-ով ինտերնետ հասանելիություն։ Դրանց թվում կան նաև այնպիսինները, որոնք ստացել են «Երկնագույն դրոշակ» մցանակը էկոլոգիական մաքրության համար։ Որոշ լողափերում մուտքը վճարովի է՝ 10 շեկել։ Լողափնյա սեզոնը պաշտոնապես բաց կլինի մինչև հոկտեմբերի 31-ը։ Մայիսի 13-ին Թել Ավիվում կանցկացվի նաև Իսրայելում ամենամեծ Գինու փառատոնը։ Դրա անցկացման վայրը կլինի հին երկաթգծի կայարանը՝ Միթհամ-հա-Թահանան, որտեղ այժմ տեղ են գտել ռեստորաններ և խանութներ։ Փառատոնին կմասնակցեն մի քանի տասնյակ իսրայելյան գինեգործներ։ Տոնի հյուրերը կկարողանան համտեսել իսրայելյան գինու տարբեր տեսակներ և վայելել կենդանի երաժշտությունը․ հայտնում է Թել Ավիվի Հյուրանոցատերերի ասոցացիան։ Մուտքի տոմսի արժեքի մեջ է մտնում (75 շեկել) հուշանվերային գավաթը և ողջույնի ըմպելիքը։ Փառատոնը կմեկնարկի 18:00-ին։