Մալայզիայում կբացվի հյուրանոց՝ նվիրված «Մոնոպոլիա» խաղին

Շքեղ հյուրանոցի դիզայնն ու ժամանցի լայն ընտրանին կապված կլինեն հայտնի սեղանի խաղի հետ։

Լավ նորություն սեղանի խաղի բոլոր սիրահարների համար․ 2019 թվականին Մալայզիայի մայրաքաղաք Կուալա-Լումպուրում կբացվի հյուրանոց՝ նվիրված կուլտային  «Մոնոպոլիա» խաղին։

Այս պահին 225  համարով Monopoly Mansion հինգաստղանի հյուրանոցը գտնվում է կառուցման փուլում։

Monopoly Mansion հյուրանոց, Կուալա-Լումպուր, Մալայզիա

Հյուրերը, ովքեր հետաքրքրված չեն Մոնոպոլիայով, ևս կստանան անհրաժեշտ ծառայությունները․ ռեստորաններ, բարեր, կոնֆերանս սրահներ, ֆիթնես կենտրոն և այլն։

Մեծ ճգնաժամի ժամանակ ստեղծված այս  խաղը դարձավ ամենապոպուլյարներից մեկն աշխարհում․ իր 80-ամյա պատմության ընթացքում այն գնել են ավելի քան  1 միլիարդ անգամ աշխարի  114 երկրներում։ 

You might also like