Կուալա Լումպուրում մինչև 2013 թվականի ապրիլի 21-ը կանցկացվի միջազգային ոսկերչական փառատոն: Միջոցառմանը կմասնակցեն 20 երկրի ավելի քան 250 մասնակից, այդ թվում՝ Մալայզիայից, Սինգապուրից, Թայլանդից, Հնդկաստանից, Իտալիայից և այլ երկրներից: 2011 թվականից սկսած Մալայզիայի կառավարությունը ոսկերչական իրերի համար ներդրել է tax free, ինչը թույլ է տվել երկրին դառնալ ոսկերչական շոփինգի դրախտ:
Այդ նորարարությունը օգնեց ոսկերչական իրերի ներմուծման և արտահանման տնտեսական աճին: Այս ամենը մեծացրել է Մալայզիայի գրավչությունը օտարերկրացի ներդրողների աչքերում, ովքեր սկսել են ներդրումներ կատարել ոսկերչական շուկայում: Այս քաղաքականությունը թույլ է տվել ներդրողներին և վաճառողներին խնայել ծախսերի 30%-ը ցուցահանդեսի համար. հայտնում է Մալայզիայի տուրիստական գործակալությունը: