Խոհարարական գրադարանը կբացվի իսպանական մայրաքաղաքում հաջորդ տարի։ Այդ մասին պատմել է Մադրիդի քաղաքապետ Մանուելա Կարմենան։
Նրա խոսքերով՝ «շուտով կբացվի խոհարարական գրադարան շատ գեղեցիկ պատմական վայրում»։ «Դա կլինի մի վայր, որտեղ ողջ աշխարհը կարող է ստանալ համաշխարհային խոհարարւթյանը և սնվելուն վերաբերվող գրքերի հետ կապված խորհրդատվություն»,-նշել է քաղաքապետը։ Նա հավելել է, որ կենտրոնի շրջանակներում կբացվեն նաև մասնագիտացած ռեստորաններ, որտեղ դասընթացներ կանցկացվեն սնվելու թեմատիկայով։
Կարմենա նշել է, որ այդ գրադարանում յուրաքանչյուր ավագ խոհարար կարող է ներկայացնել իր բաղադրատոմսերը։ Քաղաքապետը ընդգծել է, որ կենտրոնը տեղ կգտնի Կասա դե կամպո մեծ այգու մոտ գտնվող պատմական շենքում, որը կառուցել է Ֆիլիպ II թագավորը։