Մադրիդը միջոց է գտել զբոսաշրջիկներին վերադարձնելու համար
«Վերադարձ Մադրիդ» հավատարմության ծրագիրը նախատեսված է զբոսաշրջիկներին դեպի Մադրիդ գրավելու համար, ինչպես նաև՝ ոգեշնչելու նրանց կրկնել ուղևորությունը։
Մադրիդի Տուրիզմի վարչությունը օտարերկրյա զբոսաշրջիկների համար գործարկել է «Վերադարձ Մադրիդ» հավատարմության ծրագիրը։ Նրանց համար, ովքեր կայցելեն քաղաք ոչ առաջին անգամ, նախատեսված են զեղչեր և այլ արտոնություններ թանգարաններ, ռեստորաններ, խանութներ և ժամանցի վայրեր այցելելու համար։ Այդ մասին գրում է Eptourism պորտալը։
Մասնակցելու համար պետք է լինել չափահաս և բնակվել Մադրիդից դուրս։ Ծրագրին գրանցվելիս հյուրերը ստանում են 600 ողջույնի միավոր, որոնք կարելի է զեղչերի վերածել ռեստորաններում, գիշերային ակումբներում, բարերում, սրճարաններում, թանգարաններում, համերգների և մարզադաշտ այցելելիս։
Օրինակ, միավորները կարելի է փոխել Տիսեն-Բորնեմեսի ազգային թանգարանի կամ Сardamomo Tablao ֆլամենկո շոուի տոմսի հետ, վերածել զեղչի Gustos Madrid ռեստորանում կամ կոկտեյլի 1862 Dry Bar-ում։ Բացի այդ, հավատարմության ծրագիրը թույլ կտա զեղչեր ստանալ «Բերնաբեու» ֆուտբոլային մարզադաշտ կամ Մոմե արձանների թանգարան էքսկուրսիա գնալիս։
Ծրագրում կարելի է գրանցվել անվճար պաշտոնական կայքում։ Ծրագիրը նախատեսված է ավելի քան 9,9 միլիոն հյուրի համար, ովքեր պարբերաբար մեկնում են Մադրիդ։