Լվովում բացվել է ուսապարկի աշխարհի առաջին հուշարձանը` որպես բոլոր ճանապարհորդների, հետազոտողների և զբոսաշրջիկների խորհրդանիշ: Գրեթե 2-մետրանոց այս հուշարձանը տեղադրվել է Լվովի Իվան Ֆրանկոյի անվան ազգային համալսարանի աշխարհագրության ֆակուլտետր բակում: Հուշարձանի հանդիսավոր բացմանը մասնակցել են և համալսարանի ղեկավարությունը, և ուսանողությունը:
Աշխարհագրության ֆակուլտետի դեկան Վլադիմիր Բիլանյուկը նշում է, որ «հենց ուսապարկի շնորհիվ են աշխարհի բոլոր ճանապարհորդները գոյատևել ճգնաժամային իրավիճակներում»: Արարողությանը ուսանողները ցուցադրել են ուսապարկերի էվոլյուցիան` ներկայացնելով սպորտային այս իրի բոլոր սերունդները: