Լյուցերնում կանցկացվի խոշորագույն երաժշտական փառատոն

Ամեն տարի Շվեյցարիայի Լյուցերն քաղաքի պատմական կենտրոնում աշխարհի տարբեր վայրերից հավաքվում են լավագույն երաժիշտները, որպեսզի մասնակցեն  Lucerne Festival կոչվող  իսկական երաժշտական փառատոնին: Այս գարնանը փառատոնը համընկնում է Զատիկի տոնի հետ, կանցկացվի մարտի 24-ից մինչև ապրիլի  1-ը: Գարնանային փառատոնի առաջին օրը Ֆիրվալդշտետր լճի ափին ելույթ կունենա Մոցարտի նվագախումբը հայտնի դիրիժոր Կլաուդիո Աբբադոյի (Claudio Abbado) ղեկավարությամբ:

Երաժիշտները կկատարեն Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի Շումանի և Լինցսկի Երկրորդ սիմֆոնիան: Ունկնդիրները կարող են հաճույք ստանալ  նաև Մոցարտի այլ ստեղծագործություններից. Մեծ Բրիտանիայից ժամանած King’s Consort երգչախումբը կկատարի այդ մեծ կոմպոզիտորի Ռեքվիեմը, ինչպես նաև` ոչ այնքան հայտնի Յոզեֆ Գայդնայի  նույնանուն ստեղծագործությունը: Փառատոնի փակման օրը Մոցարտ կհնչի նաև Սիմֆոնիկ նվագախմբի  կողմից բավարիական ռադիոյով: Տոնական ծրագրի շրջանակներում հնարավոր կլինի նաև լսել Բեթհովենի, Բարտոկայի, Բրամսի և Բախի ստեղծագործությունները, այդ թվում` Լյուցերնի փառատոնի ավանդական նվագախմբի կատարմամբ: Իսկ ոչ պակաս հայտնի ամառային Լյուցերնի փառատոնը այս տարի տեղի կունենա օգոստոսի 8-ից մինչև  սեպտեմբերի  15-ը:

Ծրագիրը կներկայացվի հավատի թեմայով: Դարեր ի վեր եվրոպացի կոմպոզիտորները ստեղծել են ստեղծագործություններ եկեղեցու կարիքների համար` պատարագների, եկեղեցական տոների և Տիրոջը գովաբանելու համար: Լյուցերնի փառատոնի նվագախումբը Կլաուդիո Աբբադոյի ղեկավարությամբ կկատարի Գուստավ Մալերի Ութերորդ սիմֆոնիան, որը ստեղծվել է Veni creator spiritus  («Եկեք, կյանք տանք հոգիներին») կաթոլիկական հիմնի հիմքի վրա:

Ունկնդիրներին նաև կներկայացվի Իգոր Ստրավինսկիի «Սաղմոսների սիմֆոնիան», որը գրված է հատուկ սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի համար, Առնոլդ Շյոնբերգի «Մովսես և Արոն» օպերան, Ֆելիկս Մենդելսոնի Հեղափոխական սիմֆոնիան և շատ այլ ստեղծագործություններ, որոնք միմյանց կապված են երաժշտության և հավատի թեմայով:

You might also like