Արևելյան օրացույցի համաձայն` 2012 թվականը Վիշապի տարի է: Բայց այն մեծ հանդիսավորությամբ կնշեն ոչ միայն Ասիայում, այլև աշխարհի խոշորագույն քաղաքների ասիական թաղամասներում: Նոր Տարին մեծ շուքով կդիմավորեն հունվարի 28-29-ին, մասնավորապես, Լոս Անջելեսի Չայնա թաունում:
Տոնը կսկսվի Ոսկե Վիշապի 113-րդ շքերթից: Հանդիսատեսը կարող է տեսնել տասնյակ զարդարված դիմակահանդեսային պլատֆորմներ, ինչպես նաև` այցելել մի շարք երաժշտական և պարային ներկայացումների, հայտնում է TurboNews-ը:
Շքերթին նաև կմասնակցեն դիսնեյյան հերոսներ Մուլան և Մուշուն: Ի լրումն դիմակահանդեսի երթի` Ամանորին հանդիսատեսը կարող է դիտել նաև չինական թատրոնի ավանդական ներկայացումները: Բացի այդ` Չայնա թաունում ծրագրվում է ընտանեկան վարպետության մի շարք դասեր և միջոցառումներ երեխաների համար:
Լոս Անջելեսի Չայնա թաունի հյուրերին կառաջարկեն համտեսել չինական խոհանոցի ուտեստներ: Տեղական խանութներում համադամասերները կարող են գնել էկզոտիկ մթերքներ և համեմունքներ: Աննախադեպ հայտնի «Կապկեքսերի պատերզմ» շոուն կցուցադրի չինացի հրուշակագործների` ավանդական ամերիկյան կեքսերի ձևավորման վարպետությունը: