Զբոսանքը հսկա տորթ հիշեցնող պալատում յուրաքանչյուր փոքրիկի երազանքն է։ Ամերիկացի նկարիչները որոշել են իրականացնել այդ երազանքը և հրուշակեղենի սիրահարներին նվիրել անսովոր ցուցահանդես։ Լոս Անջելեսի Think Tank պատկերասրահի 6 սրահների տարածքում բացվել է ցուցահանդես, որն իրենից ներկայացնում է տորթերի, պաղպաղակի և բոլոր հնարավոր հրուշակեղենների լաբիրինթոս։ Ինստալիացիայի ընդհանուր մակերեսը կազմում է ավելի քան 2200 քառակուսի մետր և ներառում է ճաշարան 50-ական թվականների ոճով՝ տեղացի ավագ խոհարարների պատրաստած ուտեստներով։Չնայած ինստալիացիայի ախորժաբեր տեսքին՝ իներիերի և ցուցանմուշների մեծ մասը պատրաստված են ակրիլից և փայտից։ Break Bread LA ցուցահանդեսը բաց է մինչև 2016 թվականի մարտի 13-ը։