Սրճարանի աշխատելաոճի ռուսական համակարգը, ըստ որի այցելուները ստանում են անսահման քանակությամբ թեյ և թխվածքաբլիթ, բայց վճարում են սրճարանում անցկացրած ժամանակահատվածի համար, հայտնվել է Լոնդոնում: Բրիտանացիների համար անսովոր վճարման համակարգը Զիֆերբլատ սրճարանում` ամեն ինչ անվճար, բացի ժամանակից, զարգանալով Ռուսաստանում` հասել է Լոնդոն:
Ավելի վաղ Տուրիստական նորությունները արդեն պատմել է ձեզ նման սրճարանի մասին, որը գտնվում էր Գերմանիայում: Այժմ այս նորույթը հասել է Բրիտանիայի մայրաքաղաք: Ինչպես գրում է The Telegraf-ը` այցելուները, մտնելով սրճարան, ստանում են զարթուցիչ, որը դրվում է նրանց սեղանին և որոշում հաշվի չափը:
Անսովոր սրճարանում անցկացրած մեկ ժամը կարժենա 3 պենս կամ 1.8 ֆունտ: Ընդ որում, կարևոր չէ, թե քանի բաժակ «Էրլ Գրեյ» թեյ է ըմպել այցելուն: Բացի այդ, անգլիացիների համար անսովոր է թվացել նաև խոհանոցում սեփական ուտեստը պատրաստելու, դաշնամուր նվագելու կամ Wi-Fi-ից ազատ օգտվելու հնարավորությունը: