Լոնդոնում կհայտնվի ստվեր չգցող երկնաքեր

Բրիտանական մայրաքաղաքի արևելքում նոր աշտարակը բաց կթողնի արևի լույսը և ստվեր չի գցի փողոցի վրա։ Նորարարական երկնաքերը մշակել են լոնդոնյան NBBJ ընկերության ճարտարապետները։

Shadowless-Skyscrapers

Նախագծի հեղինակները նախատեսում են կառուցել երկու երկնաքեր, որոնցից մեկը կդառնա հսկա գնդաձև հայելի, որը կարտացոլի արևային լույսը ներքևի ստվերի վրա, որը կգցի երկրորդ շենքը։

Shadowless-Skyscrapers

Արտացոլվող լույսը, կառուցման առանձնահատկությունների շնորհիվ, կհետևի ստվերին՝ մշտապես փոխելով իր դիրքը օրվա ընթացքում։ Անսովոր երկրաքերը կհայտնվի Լոնդոնի արևելքում՝ Գրինվիչ թերակղզում։

Shadowless-Skyscrapers

You might also like