Լոնդոնում կվերականգնեն Բյուրեղյա պալատը

Լեգենդար Բյուրեղյա Պալատը  (Crystal Palace), որը կառուցվել է առաջին Համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ`  1851 թվականին Լոնդոնում, կվերականգնվի: Այդ  յուրօրինակ կառույցի վերանորոգումը չինացի միլիարդատեր ներդրող Նի Չժաոսինին կարժենա 800 միլիոն դոլար: Ինչպես հայտնում է  Lenta.ru-ն` Լոնդոնի հարավում գտնվող Բյուրեղյա պալատը կվերականգնվի հարյուր տոկոսանոց ճշգրտությամբ:

Crystal Palace

Այն կունենա ցուցահանդեսային համալիր, որը իր մեջ կներառի ստուդիաներ, պատկերասրահներ և կոնֆերանս սրահներ, ինչպես նաև՝ հյուրանոց: Վերանորոգումը նախատեսվում է սկսել 2015 թվականին: Մետաղից և ապակուց կառուցված հսկայական պալատը կառուցվել է Գայդ այգում, իսկ Համաշխարհային ցուցահանդեսի ավարտից  հետո այն ապամոնտաժվել է և տեղափոխվել նոր վայր` լոնդնոյան հարավային Սիդնեմ-Հիլլ (Sydenham Hill) արվարձան:

Crystal Palace

Ամեն տարի բազմաթիվ զբոսաշրջիկներ այցելել են քաղաքի հարավ, որպեսզի տեսնեն այդ հրաշալի տեսարժան վայրը: Շենքը ավերվել է 1936 թվականին տեղի ունեցած հրդեհի ժամանակ և ոչ մի անգամ մինչ այսօր չի վերականգնվել: Այրված պալատի անունով է կոչվել հարակից տարածքը, երկաթգծի կայարանը, հեռուստաաշտարակների համալիրը և ֆուտբոլային ակումբը:

You might also like