Հանրահայտ The Cross Keys փաբը, որը համարվում է ավելի քան 300 տարեկան և որտեղ սիրել են ժամանակ անցկացնել Ագաթա Քրիստին, Բոբ Մառլին, Դիլան Թոմասը և The Rolling Stones խմբի երաժիշտները, կվերսկսի իր աշխատանքը։
Չելսիի թաղամասում՝ Քինգս-ռոդի և Չեյն Ուոլկի արանքում գտնվող փաբը բացվել է 1708 թվականին, իսկ վերջին գարեջուրը բաց թողել 2012 թվականին․ կորուստների և պարտքերի տակ արդեն նախկին սեփականատեր Էնդրյու Բուրնը (Andrew Bourne) որոշում է կայացրել փակել հայտնի հաստատությունը։ Այդ օրվանից պատմական փաբի դռները փակվել են, իսկ ներսում հանգրվանել են անօթևանները։
Մինչդեռ նման որոշումը զայրույթ է առաջացրել հազարավոր մշտական այցելուների մոտ, ովքեր անգամ համացանցում ակցիա են անցկացնում The Cross Keys փաբը վերածնելու ուղղությամբ․ հայտնում է Evening Standard-ը։ Երեքշաբթի օրը նրանց մոտ հույս արթնացավ․ Parsons Green Land ընկերությունը, որը 3.9 միլիոն ֆունտ ստեռլինգով գնել է Colliers International ընկերությունից այդ կառույցը, հայտարարել է, որ կյանքի կկոչի The Cross Keys-ը, բացառությամբ` վերևի հարկերի, որը կվերածի հյուրանոցի։