Լոնդոնում բացվել է երկրում առաջին պարկուճային հյուրանոցը
St Christopher"s Inn at the Village-ում մեկ գիշերն արժե 19 ֆունտ, որի մեջ մտնում է նաև WiFi-ն ու ականջախցանները։
Պարկուճային հյուրանոցը, որի գաղափարը ծագել է Ճապոնիայից, իրենից ներկայացնում է փոքրիկ քնապարկուճներ, որոնք գտնվում են մեկը մյուսի վրա։ Այդ հյուրանոցները բացվում են խոշոր օդանավակայանների և կայարանների մոտ ճանապարհորդների համար, ովքեր ցանկանում են մեկ-երկու գիշեր անցկացնել օտար քաղաքում։
Մեծ Բրիտանիան այն քիչ երկրներից էր, որտեղ այդ ծառայությունը հասանելի չէր ճանապարհորդներին։ Բայց այժմ Լոնդոնի հյուրերը կարող են ընտրել բնակության այդ տարբերակը, քանի որ քաղաքում բացվել է երկրի առաջին պարկուճային հյուրանոցը։
St Christopher”s Inn at the Village հյուրանոցը ունի 26 քնապարկուճ։ Մեկ գիշերվա արժեքը 19 ֆունտ ստերլինգ է, որը ներառում է նաև ականջախցաններ և անվճար WiFi-կապ։ Հավելյալ վճարի դիմաց հյուրերը կարող են պատվիրել նաև նախաճաշ։
Հարկ է նշել, որ հյուրանոց կարելի է գրանցվել և դուրս գրվել օրվա ցանկացած ժամին։