Կենդանիներին նվիրված թեմատիկ հաստատությունները գնալով մեծ տարածում են գտնում։ Արդեն հաջորդ ամիս Լոնդոնում կբացվի նապաստակներով սրճարան։
Նոր հաստատությունը կբացվի 2016 թվականի հունիսի 5-ից հուլիսի 11-ին Լոնդոնի հյուսիսում հայտնի Chapel Market շուկայի թաղամասում։ Կենդանիների շահագործման դեմ հասարակության քննադատությանն ի պատասխան՝ Bunny Blossom-ի սեփականատերերը հրապարակել են հաղորդագրություն իրենց պոշտոնական Facebook-յան էջում։ Աշխատակիցները պահպանում են կենդանիներին պահելու և խնամքի բոլոր նորմերը, ինչպես նաև՝ կանխում նրանց հետ դաժան վերաբերմունքը։
Փափկամազ արարածները ազատ կտեղաշարժվեն սրճարանի տարածքում՝ թույլ տալով այցելուներին շոյել և գրկել իրենց: