Լոնդոնում բացվել է սրճարան, որտեղ կարելի է խմել սեփական սելֆիի փրփուրով սուրճ

Selfieccino սրճարան, ԼոնդոնԼոնդոնյան սրճարաններից մեկում սկսել են մատուցել անսովոր ծառայություն։ Սուրճի սիրահարները այժմ կարող են ըմպել սիրելի ըմպելիքը, որի  փրփուրի վրա կլինի սեփական սելֆին։

Նման սուրճ հաճախորդի ցանկությամբ այժմ մատուցվում է Օքսվորդ սթրիթի Tea Terrace սրճարանում։ Այցելուները պետք է մեսենջերի միջոցով բարիստին ուղարկեն իրենց լուսանկարը, որից հետո այն 30 վայրկյանում «կտպվի» սուրճի վրա հատուկ տպիչի օգնությամբ․ գրում է  Agence France-Press-ը։

Աշխարհում առաջին սրճարանը, որտեղ կարելի է խմել նման «սելֆիչինո», բացվել է վերջերս Սինգապուրում և լայն տարածում գտել։

 

You might also like