Լոնդոնում բացվել է շոկոլադե բար

Լոնդոնյան Շորդիչ թաղամասում բացվել է ժամանակավոր շոկոլադե բար։ Ինչպես հայտնում է  The Mirror-ը՝ այն ստացել է If Carlsberg Did Chocolate Bars անվանումը։ Գարեջուրն այստեղ մատուցվում է ուտելի բաժակներով՝ պատրաստված կաթնային շոկոլադից։

Հաստատությունում առկա են ավանդական բրիտանական փաբի բոլոր բնորոշ տարրերը․ մեծ բարի սեղան, դարթս, ինչպես նաև՝ պատվերով պատրաստված շոկոլադե հեռուստացույց։ Բարի ստեղծման վրա ծախսվել է շուրջ երեք ամիս և կես տոննա շոկոլադ։

Փաբը ստեղծել է քանդակագործ Պրուդենս Սթեյթը (Prudence Staite)։ Նրա հայտնի աշխատանքներից մեկն է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի հուշարձանը՝ պատրաստված հացից։

If-Carlsberg-did-chocolate-bars

You might also like