Մայիսի 23-ից 27-ին Լոնդոնում Չելսիի Թագավորական հոսպիտալում կանցկացվի հայտնի Chelsea Flower Show-ն՝ Մեծ Բրիտանիայի խոշորագույն ծաղկային ցուցահանդեսը։ Ամենամյա հեղինակավոր շոու են այցելում թագավորական ընտանիքի անդամները, հայտնիներ և տասնյակ հազարավոր մարդիկ։
Աշխարհի այգեգործները Չելսիում ներկայացնում են իրենց ստեղծագործությունները՝ ծաղկային կոմպոզիցիաները, բարձրորակ բույսեր, տունկեր և նույնիսկ ամբողջական այգիներ։ Ցուցահանդեսի ամենամեծ տաղավարի մակերեսը շուրջ 12 հազար քառակուսի մետր է։ Այցելությունը Chelsea Flower Show ընդգրկված է տուրիստական փաթեթների մեջ և առաջարկվում է Մեծ Բրիտանիայի բոլոր այն հյուրերին, ովքեր ցանկանում են ծանոթանալ երկրի հարուստ այգեգործական մշակույթին կամ պարզապես հիանալ հրաշալի ծաղիկներով։
Chelsea Flower Show-ի տոմսերը ձեռք բերելու համար պետք է շտապել, քանի որ դրանք շատ շուտ են սպառվում։ Տոմսի արժեքը սկսվում է 100 ֆունտ ստերլինգից (115 եվրո)։ Ցուցահանդեսի աշխատանքային ժամերը 8:00-ից 20:00-ն է, մայիսի 27-ին՝ մինչև 17:30-ը։