Լոնդոնյան մետրոպոլիտենի նոր քարտեզը ստեղծվել է կլաուստրաֆոբիայով տառապող ուղևորների՝ ստորգետնյա փոխադրամիջոցով երթևեկությունը հեշտացնելու համար։ Այս նախագիծը մշակվել է Transport for London հասարակական-իրավական կորպորացիայի կողմից։
Նոր քարտեզում նշված են այն գծերը, որոնք անցնում են գետնի վրայով։ Լոնդոնյան մետրոյի կայարանների կեսը գտնվում են գետնից վերև, և միայն Victoria-ն և Waterloo & City-ն են գտնվում խորը գետնի տակ։
Կլաուստրաֆոբիան կամ փակ, նեղ տարածքից վախը ամենատարածված պաթոլոգիական վախերից մեկն է։ Ըստ այս նախագծի հեղինակների՝ նոր քարտեզի օգնությամբ կլաուստրաֆոբ ուղևորները կարող են պլանավորել իրենց երթուղին այնպես, որ խուսափեն ստորգետնյա թունելներից։