Չնայած նրան, որ դեռևս սեպտեմբերն է, մեզնից շատերն արդեն մտածում են Ամանորի և Սուրբ ծնունդի մասին: Լիվերպուլում նոր բարի հեղինակները ևս որոշել են տեղաբնակներին հիշեցնել ձմռան մասին՝ նվիրելով իրենց հաստատությունը հայտնի «Տանը միայնակ» ֆիլմի թեմատիկային:
Home Alone փոփ ափ բարը բացվել է ժամանակավոր հիմունքներով: Բարի յուրաքանչյուր դետալ պատրաստված կլինի Քևին Մակալիստերի մասին կուլտային ֆիլմի ոճով. գլխավոր հերոսի խորամանկ թակարդներն հիշեցնող դիզայնը, ֆիլմի երաժշտությունը և նույնիսկ կոկտեյլներն ու նրբախորտիկները:
Նոր բարի մասին հստակ տվյալները (աշխատաժամերը, գները և այլն) դեռևս հայտնի չեն: Միայն հայտնի է, որ Home Alone-ը կբացվի Քեյնս գարեջրագործարանի համալիրի տարածքում 2017 թվականի նոյեմբերի սկզբին: