Ոչ այնքան վաղուց Լավտիայի կառավարությունը հաստատել է օրենք, ըստ որի՝ ալկոհոլային խմիչքներ այժմ արգելված է վաճառել գիշերը ժամը 22:00 -ից մինչև 8:00: Այս քայլը չի կանգնեցրել մերձբալթյան խորամանկ գործարարներին, ովքեր օրինապահ կերպով հաանդվելով նոր օրենքին՝ գտել են այն շրջանցելու միջոց: Այժմ տեղաբնակները և զբոսաշրջիկները կարող են ալկոհոլային խմիչքները գիշերային ժամերին վարձակալել, իսկ եթե դրանք ամբողջությամբ չխմեն, առավոտյան կարող են վերադարձնել: Ընդ որում, վերադարձի դեպքեր դեռ չեն գրանցվել: Խմելու սիրահարները պատրաստակամորեն վարձակալում են սպիրտային խմիչքներ, որը առաքում են նշված հասցեով: Վարձակալած խմիչքի առաքման համար առաքիչները գանձում են 2-ից 5 եվրո: