Մարտի 21-24-ը Ռիգայում կանցկացվի Բալթյան երկրների նորաձևության ամենամեծ իրադարձությունը` Riga Fashion Week-ը: Այս միջազգային շոուն անցկացվում է Լատվիայի մայրաքաղաքում 2004 թվականից սկսված ամեն գարուն և աշուն: Տեղական հավաքածուների ներկայացումից բացի այստեղ կարելի է նաև տեսնել այլ երկրների ամենանորաձև դիզայներների աշխատանքները:
Գարնանային ցուցադրությունը ոչ միայն հնարավորություն կտա ծանոթանալ Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի և Իտալիայի հայտնի դիզայներների 2012/2013 աշուն-ձմեռ եղանակի միտումներին. փառատոնի ծրագիրը ներառում է մի շարք ցուցահանդեսներ, մրցույթներ և երեկույթներ: Միջոցառումը անցկացվելու է քաղաքի տարբեր տարածքներում. մեծ հյուրանոցներից և առևտրի կենտրոններից սկսած մինչև Դեկորատիվ արվեստի և դիզայնի թանգարանը: