Լաս-Վեգասում կբացվի աշխարհի ամենամեծ «Սատանայի» անիվը

Լաս-Վեգասում սկսել է իրականացնել նոր ծրագիր, որը ներառում է աշխարհի ամենամեծ  «Սատանայի» անիվի պատրաստումը: 500 միլիոն դոլար արժողությամբ ծրագիրը կոչվում է  «Project Linq»:

Այն կկապի Imperial Palace-ը և  Flamingo Vegas-ը և, ծրագրի համաձայն, կավարտվի տասնութ ամսից: Ծրագրի մեջ է մտնում նաև նոր 500 ֆունտ (167.6 մետր) բարձրությամբ «Սատանայի» անիվի կառուցումը, որը կազմված է 28 խցիկներից, որոնցից յուրաքանչյուրը նախատեսված է 40 մարդու համար:

Այս միջոցով միտում կա դեպի Լաս-Վեգաս  գրավել ոչ միայն խաղասրահների սիրահարներին, այլև ակտիվ և, ինչու ոչ, նաև էքստրիմալ հանգստի սիրահարներին: Լաս-Վեգասի «Սատանայի» անիվը 9 ֆունտով (2.7 մետր) ավելի բարձր կլինի ներկայումս աշխարհում ամենամեծ անիվից, որը գտնվում է Սինգապուրում:

Կարուսելից բացի կկառուցվի նոր խանութներ, ռեստորաններ և այլ զվարճանքի վայրեր:

You might also like