Հայտնի «Տիտանիկ» նավի կործանումից անցել է արդեն ավելի քան 100 տարի, սակայն նրա պատմությունը անչափ հուզում է շատերին միչ օրս։ Բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են նավի պատմությամբ, Լաս Վեգասում կներկայացվի արտեֆակտների հավաքածուի ցուցադրություն, որոնք հանվել են Տիտանիկից։Ցուցահանդեսը, որը բացվել է ապրիլի 15-ին Luxor Hotel and Casino հյուրանոցի տարածքում, ներառում է ցուցանմուշներ, որոնք գտնվել են խորտակված նավից շուրջ 30 տարի առաջ։ 3 ամիս անց Լաս Վեգասում ներկայացված բոլոր հագուստներն ու փաստաթղթերը կվերադարձվեն Ատլանտայում գտնվող Premier Exhibitions ընկերության գրասենյակ պատմաբանների և հնէաբանների հետագա ուսումնասիրությունների համար։Սառցաբեկորին բախված Տիտանիկի հայտնի խորտակումը տեղի է ունեցել 1912 թվականի ապիլի 14 -ի գիշերը լույս 15-ին Ատլանտյան օկիանոսի հյուսիսային հատվածում նավի առաջին ճանապարհորդության ժամանակ։