ԱՄՆ. Լաս Վեգասում բացվել է Մաֆիայի թանգարան

ԱՄՆ Լաս Վեգասում բացվել է Մաֆիայի թանգարան: Փետրվարի 14-ը`  սիրահարների օրը, համընկնավ գանգստերների քաղաքի «կոտորածի» 83-րդ ամյակի հետ, որտեղ 1929 թվականին սպանվեց մաֆիայի պարագլուխ Ալ Կապոնեն և մյուս անդամները: Թանգարանում հավաքված են այն ժամանակի բազմաթիվ ցուցանմուշներ, սենյակներից մեկում պատի վրա կախված են արյունոտ լուսանկարներ, որոնք դժվարությամբ են իմի բերվում:

Մյուս սենյակում`  ատրճանակների բազմազան հավաքածուն, որը այցելուները կարող են ձեռք տալ: Ներկայացված են հանցագործության համար ամենաանհավանական գործիքները, օրինակ` բեյսբոլի զարկիչը, մուրճը, գոգաթիակը և այլն: Թանգարանում հավաքված են աղմահարույց հանցագործությունների վավերագրական նմուշներ, ինչպես նաև` անցյալ դարի հայտնի գանգստերների մասին ինֆորմացիա:

Թանգարանի ստեղծումը տևել է 5 տարի և արժեցել է  42  միլիոն ԱՄՆ դոլար:  Mob Museum-ի բացումը տեղի կունենա ՀԴԲ-ի աջակցությամբ: Լաս Վեգասի հատուկ գործակալ Էլլեն Նոլտոնը (Ellen Knowlton) կարծում է, որ մարդիկ պետք է իմանան իրականությունը: Թանգարանում հնարավոր է գտնել քրեական անցյալի մասին շատ ինֆորմացիա:

You might also like