Լաս Վեգասում բացվել է «Վրիժառուների» ինտերակտիվ ցուցահանդեսը

Շատ երեխաներ իրենց պատկերացնում են սուպերհերոսների դերում, ժամանակն է եկել նման հնարավորություն տալ նաև մեծահասակներին։ Լաս Վեգասում հայտնվել է անսովոր ատրակցիոն, որն առաջարկում է զգալ ձեզ «Վրիժառուները» ֆիլմի հերոս։10363567_GMarvelуs Avengers S.T.A.T.I.O.N.-ը իրենից ներկայացնում է ինստալյացիա, որի տարածքում այցելուներին առաջակում են միանալ գաղտնի կազմակերպությանը։ Նրանք կկարողանան այցելել Բրյուս Բանների (Հալկի) լաբորատորիա, Տորի սրահ, տեսնել Կապիտան Ամերիկայի մոտոցիկլետը և Երկաթե Մարդու հագուստը։ Ցուցահանդեսի շրջանակներում նաև կկազմակերպվեն ինտերակտիվ զվարճանքներ, թեստեր և մրցույթներ։

marvel-2-1024x683Ատրակցիոնը բաց է ամեն օր տեղական ժամանակով 10:00-ից 22:00-ին։ Մուտքի տոմսի արժեքը կազմում է $34 դոլար մեծահասկաների, $24 դոլար՝ երեխաների համար։

You might also like