Լախտիում հայտնվել է ձմեռային նավ-ռեստորան

Ֆիննական Լախտի քաղաքի ուղևորափոխադրով նավահանգստում կհայտնվի քաղաքում առաջին բաց ձմեռային բացօթիկը: Այն կտեղակայեն հանրահայտ Kaunis Veera նավ-ռեստորանի տախտակամածում, որը այժմ կգործի տարին բոլոր:

Kaunis Veera

Ինչպես հայտնում է Լախտիի տուրիստական ընկերության գրասենյակը՝ Kaunis Veera-ն իր այցելուներին կառաջարկի հյուսիսային խոհանոցի ուտեստներ, հանգստյան օրերին նավում կհնչի կենդանի երաժշտություն, շաբաթ օրերին հյուրերին սպասվում է շվեդական սեղան, իսկ կիրակի օրերը կդառնան «ընտանեկան օր»:  Շնորհիվ ռեստորանի աշխատանքային նոր գրաֆիկի՝  ուղևորափոխադրող նավահանգիստը կարող է դառնալ քաղաքացիների և զբոսաշրջիկների սիրելի վայրը անգամ ձմռանը:

Kaunis Veera

Kaunis Veera-ի ձմեռային շրջանի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին: Այդ ընթացքում աշխատանքային ժամերը կլինեն ժամը 11:00-ից 22:00-ն, հանգստյան և տոն օրերին՝ մինչև 2:00-ն:

You might also like