Էքսկուրսիա շոպահոլիկների համար՝ Լա Կորունայում

Իսպանական Լա Կորունայում տեղի է ունեցել առաջին էքսկուրսիան շոպահոլիկների համար: «Թրենդ տուրը» կազմակերպել է «միտումների որսորդուհի» Մարիա Պաս Կալաբերոն(Maria Paz Caballero), ով ուսումնասիրում է այս հմտությունը 2009  թվականից սկսած: Էքսկուրսիան ներառում է Լա Կորունայի ամենանորարարական և անսովոր հագուստի խանութները: Տուրն անցնում է վեց բուտիկներով և առևտրի կենտրոնով, այնպիսին, ինչպիսիք են՝ Three Shop և  Goodies Store  (տղամարդու հագուստ), Como Molo, որը միաժամանակ հանդիսանում է խանութ, ստուդիա և կարի արհեստանոց, Nelybelula, որտեղ վաճառվում է հագուստ և գրենական պիտույքներ, ինչպես նաև ունի ձեղնահարկ, որտեղ անցկացվում են զանազան միջոցառումներ, քաղաքի միակ վինտաժային Vintage&Coffee խանութը և սեքընդ հենդ  Polka Dots:

«Երթուղու էությունը հագուստի կամ բրենդի որոնման մեջ չէ: Մենք փնտրում ենք խանութներ, որոնք տարբերվում են մյուսներից, որտեղ հաճախորդը իրեն լավ է զգում, չի ձանձրանում և սիրով գնումներ է կատարում: Բացի այդ, նման էքսկուրսիաները լավ միջոց են փոքր խանութների կարևորությունը ընդգծելու  համար: Դրանց արժեքը գնալով կորում է, բայց չէ որ ամեն վաճառասեղանի հետևրում կանգնած է մեկը, ով ասելու բան ունի»,-բացատրում է  Մարիա Պաս Կալաբերոն: Առաջին էքսկուրսիան եղել է անվճար. գրում է BuenaEspana-ն: Իսկ մյուսների մասին կարելի է իմանալ հենց  Մարիա Պաս Կալաբերոյի անձնական էջից:

You might also like