Կիոտոյում զբոսաշրջիկներին կսովորեցնեն թխվածք պատրաստել

Ճապոնական հայտնի վագասի թխվածքները դուր են գալիս զբոսաշրջիկներին՝ շնորհիվ իրենց անսովոր համի և գեղեցիկ տեսքի։ Կիոտո քաղաքի հրուշակարաններից մեկը հատուկ օտաերկրացիների համար անցկացնում է մոտի կպչուն բրինձով  և անկո քաղցր լոբու մածուկով վագասիի պատրաստման վարպետության դասեր։ Մեկ անգամ սովորած զբոսաշրջիկները կարող են հետագայում այն պատրաստել նաև տանը։

maxresdefaultKanshundō անունը կրող հաստատությունում պարապմունքները անցկացվում են  2-ից  45 մարդուց բաղկացած խմբերով և տևում են  1 ժամ 15 րոպե։ Այդ ընթացքում զբոսաշրջիկներին սովորեցնում են պատրաստել վագասիի չորս տեսակ։ Համեղ խմորեղենները ունեն նուրբ երանգի ծաղկի, մրգի, տերևի կամ  խեցու տեսք։ Դասընթացի ավարտին անցկացվում է թեյախմություն, իսկ պատրաստածը կարելի է տանել տուն։ Մաստեր կլասսի արժեքը  2160 յեն է ($21)։

 DSC_1359
You might also like