Կորնուոլի Տինտագել ամրոցում, որն համարվում է Արթուր արքային ծննդյան վայրը, կկառուցեն կախովի կամուրջ։ Ինչպես հաղորդում է The Guardian-ն՝ դա կհեշտացնի ճանապարհորդների համար հին ամրոց տանող ճամփան, որը գտնվում է քարքարոտ ժայռի վրա։
Շինարարության մրցույթը հաղթել է բելգիական Ney & Partners ընկերությունը։ Նախագծի համաձայն՝ կամուրջը բաղկացած կլինի երկու մասից, որոնց միջև կլինի փոքրիկ բաց հատված։ Գաղափարի հեղինակի խոսքերով՝ կոնստրուկցիայի երկու մասերը «կխորհրդանշեն ցամաքի և կղզու, անցյալի և ներկայի, իրականության և լեգենդի անցումը»։
Կամուրջի շինարարությունը գնահատվել է չորս միլիոն ֆունտ (5,6 միլիոն դոլար)։ Նախատեսվում է, որ այն պատրաստ կլինի 2019 թվականի գարնանը։
Ներկայումս ամրոց հնարավոր է հասնել միայն փայտե կամրջով և ուղղաձիգ աստիճաններով։ Ամեն տարի այստեղ այցելում է 200 հազար մարդ։
2015 թվականի հոկտեմբերի սկզբին հաղորդվեց, որ չինական Հենան նահանգում ճաքել է 300-մետրանոց ապակե կամուրջը։ Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ զբոսաշրջիկներից մեկը ձեռքից գցել էր մետաղե բաժակը։ Թեև տեղական իշխանությունները վստահեցնում էին, որ ճանապարհորդներին ոչինչ չի սպառնում, բայց կամուրջը փակվեց զբոսաշրջիկների համար միջադեպից հետո։