Անցած դարի 70-80-ական թվականներին Լատվիայի «Յուրմալա» կուրորտային քաղաքի համանուն հյուրանոցը հայտնի էր ողջ Խորհրդային Միությունում: Նրա ռեստորանում անցկացվում էին կաբարե-շոուներ, որոնց տոմսերը ամրագրվում էին ամիսներ առաջ:
Հիմա այդ հյուրանոցը անվանվում է Hotel Jūrmala Spa: Վերջերս հյուրանոցի ղեկավարությունը որոշել է վերաբացել հայտնի կաբարեները: Առաջին ներկայացումը տեղի կունենա փետրվարի 25-ին. այս մասին հայտնում է Յուրմալայի զբոսաշրջային-տեղեկատվական կենտրոնը: Տոմսի արժեքը մեկ անձի համար 32 լատա է (46 եվրո):
Յուրմալան ռուսների սիրելի հանգստավայրն է: 2003 թվականից սկսած` քաղաքը ամեն տարի լավագույնն է ճանաչվում «Բալթյան ծովի լավագույն հանգստավայր» անվանակարգում: